Եվրոպայում (Չեխիա-Պրահա և Բուլղարիա-Բուրգաս) կայացած «Եվրո Ֆոլկ-2014» միջազգային ֆոլկլորային մրցույթ-փառատոնին մասնակցել են արհեստավարժ խմբեր 36 երկրներից: Հայաստանյան մասնակից՝ «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մարգարիտ Շահինյան) արժանացել է ոսկե մեդալի և հինգ դիպլոմի:
Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, հավելում, որ համույթն իր 17-օրյա շրջագայության ընթացքում իրականացրել է նաև մի շարք համերգային ծրագրեր եվրոպական քաղաքներում, ինչպես նաև Թուրքիայի պատմական հայկական տարածքներում և Ստամբուլում: